Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 
  • Առանց նկատելի  անակնկալների

    Առանց նկատելի անակնկալների

    18.06.2013| 11:39
    Երեկ Իսրայելում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական հերթական առաջնությունը: Գլխավոր հանդիպումում միմյանց դեմ ելան Իսպանիայի ու Իտալիայի ընտրանիները: Հանդիպման ելքից մեր ընթերցողը հարկավ տեղեկացված է թերթի էլեկտրոնային տարբերակից, սակայն այնպես չէ, որ առաջնությունն ուշագրավ չէր դրան չանդրադառնալու անհիմն պատճառներ փնտրելու և առաջնության մասին չխոսելու համար:
  • Ընդմիշտ... «Բավարիա»

    Ընդմիշտ... «Բավարիա»

    18.06.2013| 11:36
    Ընթացիկ տարին համաշխարհային ֆուտբոլի համար առանձնացավ մեծ սպորտին երկու խոշորագույն մարզիչների հրաժեշտ տալով: «Մանչեստր Յունայթեդում» ավելի քան քսանհինգ տարի անփոփոխ աշխատած լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնի մասին արդեն գրել ենք: Այժմ հերթը ոչ պակաս լեգենդար Յուպ Հայնկեսինն է, ով ընթացիկ մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» համար քամեց առավելագույնը: Ֆուտբոլիստի իր մարզական կարիերայի լավագույն տարիները նվիրելով Մյունխենգլադբախի «Բորուսիային»` Հայնկեսը մարզչական գործունեությունը սկսեց հենց այդ ակումբից` ութ տարում թիմը երկու անգամ հասցնելով երկրի ներքին առաջնության երրորդ հորիզոնական:
  • Հաճույք ստանալու  անհրաժեշտ նախապայմանը

    Հաճույք ստանալու անհրաժեշտ նախապայմանը

    18.06.2013| 11:32
    Որքան հիշում եմ, մարդկության հանցավոր ձեռքը նշանավոր «Մոնա Լիզայի» վրա առաջին անգամ բարձրացել է 1912 թվականին: Ցուցադրության ժամանակ այցելուն երկար կանգնել է կտավի առաջ, հետո հրազենո՞վ, թե՞ դանակով «գրոհել» ու վնասել է մեծագույն նկարչի գլուխգործոցը: Դեպքը հետագայում բացատրվել է վայ-այցելուի ունեցած հոգեկան շեղումով: Ես հիմա չգիտեմ` մարդը շեղումն ունեցել է ի սկզբանե՞, թե՞ այն «ծնվել» է կտավը դիտելիս, բայց որ գեղեցիկը նաև հունից հանելու, չկանխատեսված քայլերի դրդելու հատկություն էլ ունի, չեմ կարծում, թե վիճարկելու բան է:
  • Ռուս ձյուդոիստուհու մահը ցնցել է Ռուսաստանը

    Ռուս ձյուդոիստուհու մահը ցնցել է Ռուսաստանը

    16.06.2013| 00:42
    Այսօր, ինքնասպանության միջոցով իր կյանքին վերջ է տվել ռուս ձյուդոիստուհի, Եվրոպայի քառակի չեմպիոն Ելենա Իվաշենկոն`նետվելով բազմահարկ շենքի 15-րդ հարկից: Սպորտսմենուհին 28 տարեկան էր, ֆիզիկապես առողջ, կազմվածքով ամուր: «Ամբողջ Ռուսաստանը ցնցված է նրա մահով: Յուրաքանչյուր մարդ, ով երբևիցե շփվել է Լենայի հետ, անմիջապես համակրել է նրան:
  • Մեկնարկը` այսօր

    Մեկնարկը` այսօր

    15.06.2013| 13:46
    Այսօր Բրազիլիայում կմեկնարկի ֆուտբոլի համադաշնության հերթական գավաթի խաղարկությունը: Ի տարբերություն նախորդի, այս անգամ հավաքվել է բավականին հզոր կազմ:
  • Հուլիոս Կեսարից  մինչև Նեմեց Ռուբո

    Հուլիոս Կեսարից մինչև Նեմեց Ռուբո

    14.06.2013| 12:08
    Որքան էլ գալու եմ հեռվից, այդուհանդերձ, ի սկզբանե սահմանանշեմ, որ խոշոր հաշվով Հռոմեական կայսրության արձանագրած հաջողություններին և ունեցած ձախողումներին անդրադառնալու բնավ ցանկություն չունեմ շատ հասկանալի երկու պատճառով։ ա. Դրանով հիմնավորապես զբաղվելը պատմության կերտիչների ու քերթիչների գործն է, իսկ մենք մեր կյանքի այս վերջին ժանակաշրջանը խիստ հասկանալի պատճառներով ընդամենը մարզական լրագրությանը տված անձ ենք` ոլորտի մասին մեր ավելի քան համեստագույն պատկերացումներով, բ. Հռոմեական կայսրության հետ այս մի բուռ Հայաստանի նույնականությունն ընդամենը երկու տերությունների (վերջինիս առնչությամբ մի քիչ վերամբարձ ստացվածը խնդրում եմ ներել) անվանումների սկզբնատառերի մեջ է, ինչը նույնպես բավարար հիմք չէ ասելիքի մեջ խորացումների ու սրացումների գնալու համար:
  • Արշավինի նախկին կինը չի կարողանում ներել ամուսնուն

    Արշավինի նախկին կինը չի կարողանում ներել ամուսնուն

    13.06.2013| 11:41
    Ռուս ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի նախկին կինը պատրաստվում է դատի տալ նրան` կարողության կեսը ստանալու ակնկալիքով: Նա չի կարող ներել ամուսնուն, որ լքել է իրեն և երեք երեխաներին: Ա.Արշավինի և իր կնոջ`Յուլիայի բաժանման մասին խոսակցությունները ի հայտ եկան դեռ անցած աշնանը: Բայց ոչ ոք լուրջ չէր վերաբերվում դրան, քանի որ ֆուտբոլիստի կինը լույս աշխարհ էր բերել երրորդ երեխային:
  • Թասիբը նաև մարզական կատեգորիա է

    Թասիբը նաև մարզական կատեգորիա է

    12.06.2013| 00:29
    Մի քանի րոպե առաջ ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային Դանիա-Հայաստան մրցակցությունը: Ընդամենը չորս օր առաջ Մալթայի հավաքականից սեփական դաշտում կրած պարտության դիմաց մեր տղաներն արտագնա խաղում երկրպագուների վիշտը փարատեցին մրցակցի դարպասի քառակի գրավումով` սեփականը պահելով անառիկ:
  • «Դարդս լացեք, սարի սմբուլ»

    «Դարդս լացեք, սարի սմբուլ»

    11.06.2013| 12:03
    Անցած շաբաթը հայկական ֆուտբոլի համար «նշանավորվեց» երկու հանդիպումով: Նախ խաղադաշտ դուրս եկավ մեր քսանմեկ տարեկանների ընտրանին` «Եվրոպա-2015»-ի նախընտրական, ապա ազգային ընտրանին` հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում: Առաջինում 1:2 հաշվով զիջեցինք Իսլանդիայի ընտրանուն, երկրորդում նվազագույն հաշվով պարտվեցինք Մալթայի հավաքականին, և ողբերգությունն այն է, որ սրանցում զարմանալի ոչինչ չկար:
  • Յոթ մեդալի  ուրախությունն ու ցավը

    Յոթ մեդալի ուրախությունն ու ցավը

    11.06.2013| 12:01
    Կիրակի Մինսկում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Մեր ընտրանին, հանրապետության վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի առաջնորդությամբ, մրցավայր էր մեկնել` առավելագույն տասի փոխարեն կազմում ունենալով վեց ներկայացուցիչ: Սա հասկանալի է, լավ օրի վկայություն չէ, սակայն, մյուս կողմից էլ, բավականին բարդ խնդիր է բոլոր քաշային կարգերում ունենալ ներկայացուցչական մարզիկներ, ովքեր կարող են հավասարի իրավունքով ձեռնոց նետել աշխարհի ուժեղագույններին: Ասել է թե` մաքսիմալիզմը լավ բան է, սակայն այն դեպքում, եթե դրա համար ունես անհրաժեշտ ռեսուրս: